ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Դուք իմն եք

Դուք իմն եք
11.08.2026 | 00:02

Օգոստոսի 11

- Հիսուս, Դու հսկում ես մեզ օրհնելու և
խնամելու համար:
- Այո՛, միշտ հիշե՛ք այս, որ Ես առաջնորդում եմ ձեզ խավարից` լույս,
անհանգստությունից` հանգստություն, խառնակությունից` կարգ ու կանոնի,
հանցանքներից ու վրիպումներից` կատարելության: ՈՒրեմն՝ վստահե՛ք Ինձ ամբողջովին:
Ոչ մի բանից մի՛ վախեցեք:
Հուսացե՛ք և ձեր հայացքը Ի՛նձ հառեք միշտ, և Ես ձեր հուսալի օգնականը կլինեմ:
Ես և Հայրը մե՛կ ենք:
Հետևաբար, Նա, որ քաոսից ստեղծեց գեղեցկապես կարգավորված աշխարհը և դրեց աստղերն իրենց ընթացքի մեջ, և այնպես տնօրինեց, որ ամեն տունկ իմանա իր եղանակը, մի՞թե այժմ չի կարող ձեր փոքրիկ քաոսից խաղաղություն ու ներդաշնակություն ստեղծել:
Ես և Նա մե՛կ ենք, դուք Ի՛մն եք:
Ի՛մն են նաև ձեր գործերը:
Իմ Աստվածային պարտքն է` կարգավորելով ավարտուն վիճակի հասցնել Իմ գործերը, հետևաբար ձեր գործերն էլ կարգի կգան Իմ կողմից:
Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ